Med-Practic
Նվիրվում է վաստակաշատ ուսուցիչ Գրիգոր Շահյանին

Իրադարձություններ

Հայտարարություններ

Մեր հյուրն է

Հրատապ թեմա

 

ԼՈՒՐԵՐ: Դեղագործական շուկան Հայաստանում

Դեղերը թանկացել են

Դեղերը թանկացել են

''Ժողովուրդ'' օրաթերթն ահազանգ է ստացել ՀՀ քաղաքացիներից, որ առաջնային անհրաժեշտության և ամենամեծ պահանջարկ ունեցող սրտանոթային մի քանի դեղեր թանկացել են: Ահազանգի հետքերով թերթը շրջել է Երևանի մի քանի դեղատներում և պարզել, որ թանկացումներ իսկապես նկատվում են:

 

Դեղերի և բժշկագիտական տեխնոլոգիաների փորձագիտական կենտրոնի փոխտնօրեն Ալբերտ Սահակյանը ''Ժողովուրդ''-ի հետ զրույցում ասել է. ''Պետք է հավատալ քաղաքացիների ահազանգին, որովհետև 581 անուն դեղի շրջանակներում ուսումնասիրություններ ենք արել և արձանագրել, որ գրեթե նույն պատկերն է ցույց տալիս: Մենք համապատասխան հաղորդագրություն կտարածենք այս մասին, և դուք կտեսնեք, որ դեղերի մի մասի գները նվազել են, իսկ մի մասն էլ բարձրացել է: Այո, 10-20 տոկոս թանկացում կա: Բայց մենք դրան զուգահեռ ուսումնասիրել ենք նաև արտադրողների գները և պարզել, որ եվրոպական արտադրողը նույնպես բարձրացրել է'': Սահակյանի խոսքով՝ թանկացման պատճառը պայմանավորված է եվրոյի կուրսի աճով. ''Մեր դիտարկումները դա են ցույց տվել'':

 

Իսկ ՀՀ տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովի մամլո խոսնակ Գայանե Սահակյանը թերթի հետ զրույցում ասաց. ''Եթե հանձնաժողովը թեժ գծով ահազանգ ստանա կամ դիմում-բողոք, ապա անմիջապես ընթացք կտանք և համապատասխան ուսումնասիրություններ կանցկացնենք'':

Սկզբնաղբյուր. mamul.am
med-practic.com կայքի ադմինիստրացիան տեղեկատվության բովանդակության համար

պատասխանատվություն չի կրում

 

 

Loading...
Share |

Հարցեր, պատասխաններ, մեկնաբանություններ

Կարդացեք նաև

ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ